L10n:Teams:hy-AM/Style Guide

From MozillaWiki
Jump to: navigation, search

Բարի գալուստ Mozilla-ի հայկական համայնքի էջ: Սա մի ձեռնարկ է, որը կօգնի Ձեզ ծանոթանալու և մասնակցելու Firefox-ի, Thunderbird-ի և Mozilla-ի այլ նախագծերի հայերեն թարգմանության հիմնական սկզբունքներին:

Թարգմանության հիմնական սկզբունքները

Նախադասություններ թարգմանելիս կարևոր է հետևել, որ ձեր թարգմանած տեքստը պահպանի անգլերենի բովանդակությունը, սակայն, միևնույն ժամանակ պետք չէ նաև բառացի թարգմանել: Առաջնայինը՝ անգլերեն տեքստի իմաստի արտահայտումն է: Այլ է իրադրությունը կոնկրետ տերմինների կամ առանձին բառերի թարգմանության ժամանակ: Այս դեպքում պարտադիր պետք է հետևել արդեն իսկ մշակված տերմինալոգիային և խուսափել շեղումներից: Առանձին դեպքերում, երբ որևէ տերմի համար առկա չէ հայերեն թարգմանություն՝ պետք է աշխատել գտնել հնարավորինս պարզ և հասկանալի հայերեն բառը:

Հավելումներ

Պետք չէ թարգմանության մեջ ավելացնել լրացուցիչ բառեր, որոնք չկան անգլերենում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ իմաստը արտահայտելու համար դա անհրաժեշտ է: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս՝ պետք է ուշադրություն դարձել և նաև գոնե մոտավորապես հասկանալ, թե թարգմանվող տեքստը ծրագրային որ հատվածին կամ մասին է վերաբերում և ըստ այդմ &brandShortName; և նմանատիպ տեքստերից հետո դնել -ը, ը և այլն: Եթե խոսքը ապրանքանիշի մասին է, ապա այն չի թարգմանվում հայերենում, նշանակում է պետք է լինի -ը, իսկ եթե խոսքը օրինակ վերաբերում է User (օգտվող)-ին, ապա բնականաբար պետք է գրել ը:

Գրանշաններ

Մշապես պետք է պահել, այսինքն՝ պատճենել և տեղադրել ցանկացած տեսակի կետադրական նշան, չակերտներ, վերջակետեր, թվեր, տառեր-թվեր, բացատներ և այլն: Դրանք պարտադիր են՝ հետագայում խուսափելու համար ծրագրերում խնդիրների առաջացումից:

Տերմինաբանություն

Հայերենի համար շատ կարևոր է ճիշտ տերմինի ընտրությունը: Քանի որ ՏՏ լեզուն հայերենով շատ դեպքերում խորթ է հնչում և այդ տերմինների մի զգալի մասը նորակազմ բառեր են, ապա անպայման հետևեք արդեն իսկ մշակված տերմինների թարգմանություններին:

Տեքստի և բառերի կրճատում

Ինչպես գիտենք՝ անգլերենի համեմատությամբ հայերեն թարգմանությունը շատ դեպքերում ավելի երկար է ստացվում, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լինում են կոնկրետ տողերի համար սահմանված նիշերի սահմանափակումներ, ապա անհրաժեշտ է լինում կրճատել կամ կրճատ գրել հայերեն բառերը: Այդ դեպքում պետք է փորձել կրճատել բառը, սակայն առավելագույնս հասկանալի ձևով:

Կցապիտակներ (Tags)

Mozilla-ում գործածվող կցապիտակները գրեթե միևնույնն են բոլոր ծրագրերի համար: Պետք է հաշվի առնել, որ օրինակ չակերտները չպետք է թարգմանել, այսինքն՝ տվյալ դեպքում չփոխել: Պետք է նույնությամբ պահել նաև տեքստում հանդիպող HTML կոդը: Օրինակներ՝ և </ em> և այլն: Ուշադրություն պետք է դարձնել հատկապես \ n կցապիտակին, որը դնելուց հետո հաջորդող տեքստը տեղափոխվում է նոր տող: Թարգմանելիս պետք է ճիշտ ընտրել այդ կցապիտակի տեղը՝ այս դեպքում չհետևելով անգլերեն տեքստին, այլ իմաստային առումով հարմարեցնելով հայերենին:

Փոփոխականներ

Ոչ մի պարագայում չպետք է թարգմանել փոփոխականները, որոնք կարող են լինել '&', '%', %1$S, %@, #1 և այլն: Դրանք պետք է նույնությամբ պատճենել թարգմանությունում: